«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պահպանեց չեմպիոնական տիտղոսը

Պահպանեց չեմպիոնական տիտղոսը
11.06.2012 | 05:15

Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդեն ամերիկացի Քենեդիի դեմ պայքարում կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը հինգ ռաունդ: Կուբացու առավելությունն այնքան բացահայտ էր, որ մրցավարը հարկադրված էր ժամկետից շուտ ավարտել մարտը: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտում տաղանդավոր կուբացի մարզիկի թվով տասներորդ մրցելույթն էր, ժամկետից շուտ ավարտված մարտերից` ութերորդը: Ռիգոնդեին մարզասերը ծանոթ է դեռևս սիրողական ռինգում նրա ունեցած ելույթներից: Նա եղել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ